▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սայաթ-Նովայի «Քամանչայի» շուրջ ադրբեջանական հիստերիան շարունակվում է

Ադրբեջանում հերթական հակահայկական հիստերիայի առիթը թուրքական թերթերից մեկի հրապարակումն է:

Ադրբեջանական haqqin.az կայքը գրում է, որ իբր Ադրբեջանի օրհներգի հեղինակներ Ուզեիր Գաջիբկովի և Ահմեդ Ջավադի հեղինակած «Чырпынырды Гара дениз» երգը Թուրքիայում ներկայացվել է որպես հայկական:

Իրականում՝ երգի առաջին իսկ հնչյուններից հասկացվում է, որ  խոսքը Սայաթ-Նովայի «Քամանչա»  երգի մասին է: Թուրքական «Սաբահ» թերթը ներկայացրել է Սայաթ-Նովայի երգը՝  նաև նշելով,  որ 1960-ական թվականներին թուրք ազգայնամոլները տեքստը փոխել են:

«Ադրբեջանական» երգի տեսանյութը ներկայացված է ստորև: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին