Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Հ. Ալումյանը պատասխանեց այն հարցին, թե Ռ. Քոչարյանի գործով դատական նիստը սեպտեմբերի 12-ին կլինի՞, թե՞ ավելի վաղ: Ըստ նրա՝ առայսօր նախատեսված էր, որ սեպտեմբերի 12-ի նիստում պետք է քննարկվեր խափանման միջոցի հարցը, սակայն ՍԴ որոշումը լինելուց հետո պետք է անհապաղ նիստ հրավիրվի:

«Փաստաբաններ Հ. Խուդոյանը և Ա. Օրբելյանն արդեն միջնորդությունները ներկայացրել, մուտքագրել են Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նիստ հրավիրելու ու խափանման միջոցի հարցը քննարկելու պահանջով»:
Հարցին, թե նիստ չհրավիրելու դեպքում ո՞վ է պատասխանատվության ենթարկվելու, Հ. Ալումյանը նշեց, թե ինքը չի կարծում, որ ՍԴ որոշման պահանջը չի կատարվի:
«Չկատարելու ոչ մի նախադրյալ չեմ տեսնում»,-պնդեց նա: Երկրորդ հարցին, թե ՍԴ որոշումից հետո Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի գնահատականն ու որոշումն անիմա՞ստ են դառնում, փաստաբանն ասաց, որ անկախ ՍԴ որոշումից, այն խնդիրները, որոնք դրված են Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի առջև, իրենց լուծումը ստանալուց հետո, ՍԴ-ն դատական նիստ պետք է հրավիրի և դրանց իր գնահատականները տա:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում


