Բոսֆորի նեղուցից 40 կմ հեռավորության վրա Սև ծովի՝ Թուրքիային պատկանող ջրերում ռուսական հետախուզական նավը բախվել է կենդանիներ տեղափոխող Տոգոյի դրոշով բեռնատար նավի: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 81մ երկարությամբ «Youzarsıf H.» նավի հետ բախման հետևանքով ռուսական «Liman» անվամբ նավը կողաշրջվել է և խորտակվել: Ռուսական նավի 78 հոգանոց անձնակազմից 63-ը դուրս է բերվել թուրքական առափնյա ոստիկանության 3 փրկարար նավերի միջոցով: Մնացյալ 15 հոգուն փրկել է «Youzarsıf H.»-ի անձնակազմը: Որպես դեպքի հավանական պատճառ նշվում է վատ եղանակային պայմանները, մասնավորապես` թանձր մառախուղը: Դեպքից շատ չանցած՝ թուրքական ափեր են ուղևորվել Ռուսաստանի սևծովյան նավատորմի մի քանի նավ և 1 «ԱՆ» 26 ինքնաթիռ:
Սև ծովի՝ Թուրքիային պատկանող ջրերում ռուսական հետախուզական նավը է խորտակվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


