armlur.am-ին հայտնի է դարձել, որ այսօր ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ Արտակ Արզումանյանը: Կայքի տեղեկություններով` Արզումանյանը քրեական հեղինակություն էր համարվում:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ դատապարտյալը՝ ծնված 1974 թվականին, այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ա. Արզումանյանը թողել է երկտող, որով խնդրել է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել:
Նա 2008 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում