▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շեֆիդ ասա թող մի հատ ինձ զանգի. Ալեն Սիմոնյան

Երեկ հարձակում է եղել իմ վրա: Եթե որոշ ակտիվ գիտակից մարդկանց փողոցում ետևից մի քանի հոգով են հարձակվում, ապա այս դեպքում խոսքը այդ նույն անհայտ մարդկանց ինտերնետային հարձակման մասին է: Նախ զավեշտն այն է, որ ինձ վարկաբեկելու համար մեղադրում են անկեղծ չլինելու մեջ և անում դա ՖԵՅԿ էջով: Հետո իբրև մեղադրանք հնչեցնում են իմ տարբեր կուսակցություններին պատկանելիութան մասին, այնինչ ես դեռ ոչ մի կուսակցության չեմ հարել: Թերևս միայն Ժառանգությունից եմ ստացել կուսակցություն մտնելու առաջարկ և մերժել այն, չնայած համարում եմ, որ այդ կուսակցությունը դաշտում լավագույններից մեկն է: Հետո հոդվածագիրը, որը հոդվածի կեսն իմ մասին է պատմում` գրում է, որ ես նախանձ եմ և տառասխալ անելով ավելացնում է, որ անգրագետ եմ ու որպիսի գրագետ թվա գրքից էլ մեջբերում է անում: Այս "անվճար" հոդվածում հիշում է Գռզոյին, նրա փողերը, որոնք ես իբրեւ թե մտածում եմ, թե ինչպես տանեմ և շարունակում է` վերջում խոստանալով իր կրծքով ինձանից փակել Տիգրան Առաքելյանին: Հիմա իմ արձագանքը դրան` Շեֆիդ ասա, որ դժվար ա շատ իմ նման մարդուն հարվածել և դրա համար հավելյալ գումար է պահանջվում: Ասա , որ վարձելուց նենց մարդ վարձի, որ բացի Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկից» նաև գոնե մեկ դասական կարդացած լինի, թե չէ նույն հեղինակի գրածը «11 րոպեի» պես կաիֆ է դառնում: Հասկանում եմ, իմ ով լինելը, իմ հաջողություններն իրեն վախեցնում են: Այն տեղեկությունը , որ ես լրատվական կայք եմ բացում ոմանց մոտ նույնիսկ դող է առաջացնում: Բայց ինձ հայտնի ակտիվիստ սարքել է ոչ թե Գռզոն, այլ հասարակ մարդիկ, ովքեր իմ ասածների, գրածների մեջ անկեղծություն են տեսել: Իսկ դա չէս կարող գնել: Փոխանցի նրան , որ սենց բաներ պատվիրելով ինձ ուժեղացնում ու կարևորում է և, երբ ինքը հայելու մեջ է նայում ինձ է տեսնում: Անպայման ասա նրան, որ իրա ու իրա ջեբկիր ընկերների մասին էլ եմ գրելու շուտով : Իսկ դու նվաստդ ընդամենը գործիք ես , ինքը պետք է զգույշ լինի: Որովհետև, երբ իրան դատելուց լինեն ես, նույնիսկ ՊՌ-վելու համար իմ ստորագրությունը չեմ տա: Իսկ դու մեկ այլի նվաստ գործիքն ես լինելու: Կարճ ասած, շեֆիդ ասա թող մի հատ ինձ զանգի:

«ԱՐԱՐԱՏ» ամսագրի գլխավոր խմբագիր - Ալեն Սիմոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին