▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սէֆիլյանին ցանկանում էին դիկտատոր նշանակել. Սերժ Սարգսյան

Հոկտեմբերի 27-ին արաբական Al Jazeera հեռուստաալիքի կայքը Հայաստանի մասին հոդված է հրապարակել, որում հատված է մեջբերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հեռուստաալիքին տված հարցազրույցից: Կայքը հիշեցնում է, որ 2016թ. հուլիսին Հայաստանը վերապրեց վերջին տասնամյակում ամենամեծ անկարգությունը, երբ զինված անձինք Երևանում գրավեցին Էրեբունու ոստիկանական բաժանմունքը՝ սպանելով մեկ ոստիկանի և պահանջելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ պաշտպանելու ապստամբներին, նշում է կայքը: Սակայն ի՞նչն էր ապստամբության պատճառը, հարց է ուղղում  Al Jazeera-ն:

Ինչն ամենազարմանալին էր, նշում է կայքը, հանրությունն աջակցում էր զինված խմբին, ովքեր պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին, ինչպես նաև պահանջում էին նախագահի հրաժարականը:

Խաղաղ ցույցերը վերածվեցին հասան մինչև բազմահազարանոց հանրահավաքների: Հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվեցին, երբ ոստիկանությունն ուժ կիրառեց, 33 քաղաքացիական անձինք վնասվածքներ ստացան, 47 մարդ բեկորային վնասվածք ստացավ, 7 մարդ այրվածք ստացավ և մեկ անչափահաս կորցրեց աչքը, հիշեցնում է կայքը:

Ապստամբությունն ավարտվեց 2 շաբաթ անց, երբ ապստամբները հանձնվեցին, և ամբոխը ցրվեց: «Կա՞ արդյոք երկիր, որտեղ չկա ագրեսիվ փոքրամասնություն: Ակնհայտ է, որ մեր երկրում կան դժգոհություններ քաղաքացիական հանրության շրջանում, և նրանք տվեցին իրենց գնահատականը, ինչը չի նշանակում, որ դա օբյեկտիվ է: Նրանց նպատակը Ժիրայր Սէֆիլյանին Հայաստանի դիկտատոր դարձնելն էր»,-ասել էր ՀՀ նախագահը հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Այն հարցին, թե արդյոք նա մտադիր է առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանն ասել է, որ  վաղ է խոսել նման թեմաների մասին: «Ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա»,-եզրափակում է հեռուստաալիքը: 

Թարգմանությունն` armlur.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին