▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեմյոն Պեգովը՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գրառման ու դրան հաջորդած խոսակցության մասին

«Wargonzo»-ն փակագծեր է բացում

Պատերազմի առաջին օրից արցախյան շփման գծում պատերազմը լուսաբանած «wargonzo» նախագիծը տելեգրամյան իր էջում ներկայացնում է՝ ինչպես են անցել աշխատանքները, ինչպես նաև որոշ փակագծեր է բացում։

«1. Սա ռազմական նախագիծ է, որը հիմնականում աշխատում է առաջնագծում. մեզ չեն հետաքրքրում ներքաղաքական զարգացումներն ու ինտրիգները, դա մեր պրոֆիլը չէ և մենք չենք մասնակցում նման տեղեկատվական խաղերին։

2. Արամ Գաբրելյանովը ժամանակին կանգնած է եղել «wargonzo» նախագծի ակունքներում։ Այժմ նախագիծը շարունակում է իր կապը Գաբրելյանովի հետ՝ անկախ ունեցած տեսակետներից։

3. Իսկապես, պատերազմի սկզբում տհաճ իրավիճակ էր ստեղծվել ՝ կապված Պուտինի ընկերոջ ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին մեր հրապարակումներից մեկի հետ: Հրապարակումը որոշակի արձագանք առաջացրեց մամուլի աշխատանքները վերահսկող հայկական շրջանակներում։ Առանձին մարդկանցից մենք ազդանշաններ ստացանք առ այն, որ Արցախում կարող ենք խնդիրներ ունենալ՝ կապված մեր աշխատանքի հետ, եթե գոնե մասնակի չհերքենք տրված տեղեկատվությունը: Մենք հրաժարվեցինք դա անել, բայց պատրաստեցինք հաղորդագրություն, որ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ և քաղաքական խաղերով: Դրանից հետո անհատների հայցերը մեր դեմ հետ վերցվեցին: Մենք նրբանկատ չենք համարում նշել նրանց անունները, ովքեր նման նուրբ զրույցներ են վարել մեզ հետ ։

4. Վահրամ Պողոսյանն իրականում զանգահարել է «wargonzo» ծրագրի ղեկավարին և խնդրել՝ պատասխանել Սոլովյովի հեռարձակմանը: Սեմյոն Պեգովը պատասխանել է, որ նախ ինքը կդիտի հեռարձակումը, իսկ հետո կարձագանքի. «Ի դեպ, «wargonzo» նախագծում մենք սովոր չենք գնահատել հայտարարությունները նախքան դրանք ուսումնասիրելը: Սոլովյովի եթերում խոսակցությունը Գաբրելյանովի և Պողոսյանի հեռախոսազրույցի մասին էր: Մենք չենք կարող իմանալ դրա իրական բովանդակությունը: Հետևաբար, մենք այստեղ մեկնաբանելու բան չունենք:

5. «Wargonzo» նախագիծը հեռացավ Արցախից միայն այն պատճառով, որ մարտերը դադարեցվել էին: Մենք աշխատանք ունենք այլ թեժ կետերում: Բայց մենք հաստատ մոտ ապագայում կվերադառնանք Ստեփանակերտ: Ոչ ոք մեզ չի արգելել վերադառնալ, և ոչ ոք չի վտարել մեզ:

6. Շուշիի իրավիճակի վերաբերյալ մեր տվյալները միշտ չէ, որ համընկնում էին Արցախի կառավարության պաշտոնական հայտարարությունների հետ, որոնց մասին մենք զգուշացրել ենք մեր բաժանորդներին: Մենք պատրաստ ենք նաև որևէ պաշտոնատար անձի ներկայացնել դրանց ճշգրտությունը»,- նշվում է տարածված հաղորդագրորության մեջ։

 

Այս առիթով, լրագրող Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դադարեցրեք, հերիք է․․․

Ուրեմն, ռուսական ԶԼՄ-ներում հայտարարվում է, որ Սեմյոնը Պեգովը պատերազմի օրերին Ռոբերտ Քոչարյանի մասին բան գրելու համար խնդիրների առաջ է կանգնել Արցախում ու զանգերով-բոնով խնդիրը հարթել են։

Արցախի նախագահի օգնականը դրանից հետո հայտարարում է, թե Սեմյոնի Պեգովի հետ կապված նման բան չի եղել։

Դեպքի հետ կապված մեջբերում եմ Վահրամին․

«Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ռադիոեթերում ինչ-որ Կարամբա երեկ ապատեղեկատվություն է տարածել, թե իբր պատերազմի օրերին զանգել եմ «ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին և ինչ-որ պատճառով նրանից պահանջել, որ հեռանա Արցախից: Սա հիմարություն է: Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել Սեմյոնի հետ. Նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից և շուտով կարձագանքի դրան»:

Սրանից հետո Wargonzo-ն պատասխանելով նաև Վահրամին՝ գրում է, թե իրոք նման միջադեպ եղել է ու կարգավորվել է զանգերի միջոցով։ Մեջբերում եմ Wargonzo-ի գրածը․

Действительно в начале войны была неприятная ситуация связанная с одной из наших публикаций о друге Путина - Роберте Кочаряне. Публикация вызвала определенную реакцию в армянских кругах, курирующих работу прессы. От отдельных людей мы получали сигналы - что с нашей работой в Арцахе могут быть проблемы, если мы не сделаем хотя бы частичное опровержение выданной информации. Мы отказалась это делать, но подготовили пост о том, что не занимаемся политикой и политическими играми. После чего претензии отдельных лиц к нам были сняты. Называть фамилии тех, кто вел с нами подобного рода деликатные беседы - мы не считаем тактичным.

4. Ваграм Погосян действительно звонил руководителю проекта @wargonzo и просил отреагировать на эфир Соловьёва. Семён Пегов ответил, что сначала посмотрит эфир - а потом отреагирует. К слову, мы в проекте @wargonzo не привыкли давать оценку высказываниям до того, как их изучим. В эфире Соловьева речь шла о телефонном разговоре Габрелянова и Погосяна. Знать его доподлинное содержание мы не можем. Поэтому нам комментировать здесь нечего.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին