▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում ներկա էի հերթական բարեկարգ և հարմարավետ բակի բացմանը․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

«Շենգավիթում ներկա էի հերթական բարեկարգ և հարմարավետ բակի բացմանը։

Այն, որ Երևանի բակերը պետք է նախատեսված լինեն բնակիչների համար և ծառայեն նրանց հանգստին ու երեխաների ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք։

Որպես արդյունք՝ միայն Շենգավիթում իրականացվող նախագծերը բարեկարգ կդարձնեն ավելի քան 100 բակային տարածք, որից 35-ը՝ այս տարվա ընթացքում։

Մեր ծրագրի կարևոր նախապայմանը Երևանի համաչափ զարգացման սկզբունքն է, ինչի շնորհիվ՝ Աերացիա թաղամասում ևս բոլոր բակերը շուտով հարմարավետ ու բարեկարգ տեսք կունենան։

Այս տարի 200-ից ավելի ավտոտնակներով փակված անհարմար բակեր փոխարինվել և փոխարինվում են խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով և հարմարավետ պայմաններով։

Բակերի վերանորոգման ծրագիրը մենք շարունակելու ենք և ավարտին հասցնելու, հուսով եմ՝ գալիք հնգամյակում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին