▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Shamshyuan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 08:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ էրեբունու թիվ 22 շենքի դիմաց կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ էրեբունու բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արսեն Ավոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանի գխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննչական խումբը՝ քննիչ Ժիրայր Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված շենքի 3-րդ մուտքի մոտ հայտնաբերել է նույն շենքի բնակչուհի, 77-ամյա Ա. Մ-ի դին: Ըստ տեղեկությունների՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, և մահացածը բնակվում էր նշված շենքի 5-րդ հարկում, տղայի և իր հարսի հետ: Արդեն դեպքի վայր է ժամանել դատական բժիշկը: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին