▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեփական տեղեկատվական արբանյակ ունենալու մասին խոսեցի Հակոբ Արշակյանի հետ. մեղմ ասած` ծաղրեց. Նաիրի Հոխիկյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ լսումների ժամանակ Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը հայտարարեց․

/filemanager/uploads/2020/12/week-1/Nairi_Hoxikyan.jpg

«Այն, ինչ տեղի ունեցավ այս պատերազմի ժամանակ, նախանշվել էր դեռևս 2016-ի ապրիլյան պատերազմում, 2020-ի հուլիսյան պատերազմում. շատ պարզ էր Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից այդ մարտավարությունը: Դեռ այն ժամանակ հրապարակային նշեցի, որ սա հարձակում է ոչ միայն Տավուշի, այլ` Արցախի վրա: Ռազմական շատ փորձագետներ, պաշտոնյաներ ասացին` ֆանտաստիկայի ժանրից է»,- նշեց Նաիրի Հոխիկյանը և շարունակեց․

«Երկար ժամանակ խոսում էի, որ Հայաստանը պետք է ունենա սեփական տեղեկատվական արբանյակ` հինգերորդ սերնդի պատերազմներին դիմակայելու համար: Վերջին անգամ այդ մասին խոսել եմ 2020թ., օգոստոսին` Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ: Մեղմ ասած` ծաղրեց, թե դու նկատի ունես արբանյակային հեռուստաալիքները: Այնինչ Ադրբեջանը 2012-ից արդեն ստեղծել է երկու արբանյակ, ու մենք կարող էինք սեփական արբանյակով դիմակայել Բայրաքթարներին` ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգտագործմամբ»,- հավելեց Հոխիկյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին