▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 3-ի համար պատասխանատու է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև՝ 1-ին և 2-րդ նախագահները

Ամեն դեպքում մենք առաջնորդվեցինք մեր երկրի անվտանգության խնդիրներից ելնելով: Եթե մենք հեռանայինք ՌԴ-ից, ապա նրանք կարող էին նույն չափով չպաշտպանել մեր անվտանգությունը: Իսկ ինչ վերաբերում է տնտեսության խարխլմանը, ես դրա հետ համաձայն չեմ: Իհարկե, ես միշտ կարևորել եմ այն մոտեցումը, որ մենք պետք է և Եվրոպայի հետ համագործակցենք ու ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, և ՄՄ-ի հետ համագործակցենք: Բայց ցավոք, դա այդպես չեղավ»,– կայքերից մեկին տված հարցազրույցում անկեղծացել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Սա գրեթե ուղղակի խոստովանություն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու պատրաստակամության մասին հայտարարությունն արել է որոշակի հանգամանքների պարտադրանքով։
Առաջին հերթին՝ դա տարածաշրջանի միլիտարիզացիայի բարձր մակարդակն է։
Երկրորդ, ԼՂ հակամարտության, հայ–թուրքական չկարգավորված հարաբերությունների գործոնները։
Երրորդ, մեր երկրի արտաքին քաղաքականության առնվազն տասնվեցամյա կուրսի տրամաբանական դրսևորումն, ըստ այդմ՝ սեպտեմբերի երեքի համար պատասխանատու է՝ ոչ միայն Սերժ Սարգսյանն, այլ նաև՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։
Չորրորդ, անարդյունավետ կառավարումը, քաղաքական համակարգի խոցելիությունը։

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին