▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերը` երկուսի չի կիսվում երբեք, Սերը` երկուսում լինում է միակ...

<< Ինչ գլխացավանք >> . . .

Սերը` երկուսի չի կիսվում երբեք,
Սերը` երկուսում լինում է միակ:

Ու թե աշխարհը արթնանար մեկ էլ
Էս պարզ թվերի գումարը գտած,
Ես հասկանում եմ ինչ կպատահեր...

Հասկանում եմ,Տե~ր:

Քանզի կպարզվեր,որ հավերժության
Էդ անգին բեռով,
Աշխարհն ունակ չէ,պարզապես, ապրել`
Մահկանացու մարդ...

... Եվ հիմա պիտի կրկին համառես,
Բարկանաս,գոռաս` սիրե"լ ես իբրև:

Դե` Ես էլ ասեմ,-Սիրել եմ և Ես:

Սերը` երկուսի չի կիսվում երբեք,
Սերը` երկուսում լինում է միակ...



Ազատ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին