▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերժ Սարգսյանը «գրուզիտ է արել», որ Արցախը Ռոբիկի սերվիսից տարեկան գնի 60 ամենագնաց». Վարդան Ղուկասյան

Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը կրկին բացահայտումներ կատարեց Արցախի վաճառքի վերաբերյալ. «Աթայան Գարիկ Հենրիկի, որ վերցրել էր Նոր Նորքի ունիվերսամը, բուտիկներ սարքել, տվել վարձով, 30-ից գրանցել էր 7-ը: Այ նրա «պապան ա» Ռիժի Միշիկը: Մինչ Բակոյի իշխանության գալը նրանք զբաղվել են մետաղ հավաքելով ու անասնապահությամբ: Բակոյի պաշտոնավարման ժամանակից մինչև պատերազմ` 2007-2020թթ., սրանք բեզբոժնի պերիոդ են ընկնում: Բակոյի պաշտպնության օրոք ու դրանից հետո Արցախը Ռոբերտ Քոչարյանի «Տոյոտա» սերվիսից պետք է ձեռք բերեր 60 հատ «Տոյոտա» ամենագնաց: Պետք ա, պետք չի` կապ չունի: Սերժ Սարգսյանն է «գրուզիտ արել» որ մեր Ռոբիկի սերվիսից պետք է առնես: Մի տարի օգտագործում էին թողնում: Նույն ամենագնացներից բաժին է հասել նաև Ռիժի Միշիկին 90TT900 համարանիշով: Շարմազանով, որ ելույթ ես ունենում` Արցախ ենք պահել, սենց եք Արցախ պահել»:

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին