Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը չի առաջարկել: Այսօր, ՀՀԿ Գմ նիստի ավարտին լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, կատարյալ սուտ է, անհեթեթություն և իրականության հետ որեւէ աղերս չունի»,- ասել է նա:
Անդրադառնալով նոր կառավարության կազմին`Շարմազանովն ասել է, որ առաջիկայում ՀՅԴ-ի հետ նախատեսվում է կնքել կոալիցիան համաձայնագիր, որի շուրջ բանակցություններն ավարտված են: Իսկ թե ով ինչ պաշտոն կստանա, Շարմազանովը չի բացահայտել:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում