«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցրել Բադասյան-Մանվել Գրիգորյան «դիսկուրսի» մասնակիցներին՝ վերջ տալ լեզվակռվին: Ընդ որում պնդումը, թե Բադասյանը խաղում է ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի «պասով», այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Ճիշտ է` Բադասյանն ու Աղաբեկյանը քավոր-սանիկ են, սակայն Հադրութի երբեմնի քաղաքապետ Վահան Բադասյանը խոր անհամաձայնություններ է ունեցել իր կուսակցի՝ ՀՅԴ-ական փոխվարչապետի հետ, ինչի արդյունքում դիմում է գրել, դուրս եկել ՀՅԴ-ից եւ հիմա առավելապես հարում է «Նոր Հայաստանին»` Ժիրայր Սէֆիլյանենց:
«Չնայած Մանվել-Աղաբեկյան երբեմնի ջան-ջիգյարով երկրապահների միջեւ նույնպես խնդիրներ եղան էս օրերին, բանն էն է, որ Ջաբրայիլում երկրապահները նոր խրամատներ էին փորում, հներն էին կարգավորում, անտառից ծառեր էին կտրում` բլինդաժների համար, ընդ որում` էդ ողջ ընթացքում Ղարաբաղին օգնություն էր հանդես բերում, անհրաժեշտ «Դրուժբա»-ներն ուղարկում ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը։ Եվ Աղաբեկյանենք անտառի հետ վարվելու ու էլի էդ կարգի խնդիրների հետ կապված` դժգոհ են եղել Մանվելենցից։ Սենց մանր-մունր բաներից էլ առաջացան մեծ խոսակցություններ, որոնց պետք էր վերջ տալ»,- տեղեկացրեց ղարաբաղյան աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում