Nrnak.com-ը հաղորդում է, որ երեկ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան արարողությանը, բացի բարձրաստիճան պաշտոնյաներից և զինվորականներից, ներկա է եղել նաև ՀՀ մեծարգո նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Մերձավանի «փոքրիկ իշխանը»՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը:
Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել անախորժ միջադեպ, Շմայսը, իրեն բնորոշ քամելեոնական մանևրով, դավադիր նազիր-վեզիրի տեսքով, օղու բաժակը ձեռքին մոտեցել է երկիրս առաջնորդին և սկսել հերթական «Ձեթ-Օճառ» գործարանի արտադրանքը հարգող և կիրառող սպառողին բնորոշ շողոքորթությունն ու մեծարումը։ Սակայն Բարձրյալի կամոք և Բարձրյալի օգնությամբ, հանարապետության նախագահը, ոչ միայն չի լսել ԱԺ պատգամավորին, այլև «վրաերթի է ենթարկել», «գունդ զգաստ», «քայլով մարշ այստեղից» հրամաններով:
Հեղինակ` Հովհաննես Եսայան
Առավել մանրամասն` այստեղ: