Արցախում իրավիճակի սրման հենց առաջին օրվանից Անաիս Սարդարյանը կազմակերպեց բարեգործական նախաձեռնություն՝ հավաքագրելով սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր։
Նախաձեռնությունը գնալով մեծ թափ է հավաքում, քանի որ մարդիկ միահամուռ կերպով միացել են և աջակիցն են բարի գործին:
Անաիս Սարդարյանն «Antifake» -ի հետ խոսել է այն մասին, որ իրեն մեղադրում են բարեգործությունը սեփական PR-ի համար անելու մեջ: Նա նշել է, որ օրինակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դուստրը`Սաթիկ Սարգսյանը իր մոտ կամավոր է, սակայն դա չի օգտագործվում ռեյթինգ ստանալու համար.
«Բացահայտում եմ անելու, շատ մարդիկ չգիտեն, որ Սաթիկ Սարգսյանը`Սերժ Սարգսյանի դուստրը, իմ մոտ կամավոր է, կոնֆետ ա փաթաթում, Ռիտան, հա հա Ռիտուլը, իմ մոտ գաթայա ծալում,չգիտեն մարդիկ էդ, եթե ինձ պետք լիներ ինչ որ բան գովազդել, կանեի, բայց գովազդելու համար չեմ անում ես, ոչ էլ Սաթիկն ա գովազդի համար գալիս: Սաթիկը, երբ որ բերել էր իմ մոտ ֆուռով ապրանք, դա չի նշվել որ`«Սերժ Սարգսյանի դուստրը ֆուռով ապրանքա բերել»:Ասեցի, նայեք էս համեստ աղջիկը մեզ օգնությունա բերել»,- նշել է Անաիսը:
Դիտեք նաև՝