Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Վերջին շրջանում որոշ շրջանակների մոտ կրկին գայթակղություն է առաջացել սեփական տկարությունը, անառողջ ամբիցիաները և քաղաքական ինֆանտիլիզմը քողարկել «Սաղ Սերժնա մեղավոր» պարբերական նոպաներով։ Դաշտում առկա մեկ այլ սխալ տեսակետ էլ կա, որ պնդում է, թե «Սաղ ժողովուրդն է մեղավոր»։ Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթի այս հատվածը լավագույն խոստովանությունն ու պատասխանն է այդ երկու վնասակար մտավարժանքներին, որոնք շեղում են մեզ բոլորիս հիմնական մեղավորից, ով առիթից օգտվելով, շարունակում է Հայկական պետության ապամոնտաժման իր սև գործը։ Մի՛ մոռացեք նրան, հիմնական մեղավորին»։ |