ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե Ադրբեջանի նախագահը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները որակում է որպես լարվածություն և նշում, որ դրանց հետևում կանգնած են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ասաց. «Ես արդեն ասել եմ, որ այլևս երբեք Ալիևին չեմ մեկնաբանելու, նա ինձ համար գոյություն չունի»:
Հարցին՝ ընդդիմության շարժման արդյունքները գոհացնո՞ղ են, կարո՞ղ է այն բերել ցանկալի արդյունքի, Ս․ Սարգսյանը պատասխանեց.
«Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ: Վաղ չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»: