▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում քննվում է Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: 

 Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ Հայկ Սարգսյանի ընկերները գրավի հարցով պատրաստակամություն հայտնել են. «Մենք պատրաստ ենք վճարել այնքան գումար, որքան օրենքով է սահմանված՝ ողջամիտ ընդունված պրակտիկայի համաձայն»:

 

 

 

 

 

 

 

 

Դատախազ Առաքելյանն առարկել է Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը՝ այլըտրանքային խափանման միջոցով փոխելու վերաբերյալ միջնորդությանը: Դատախազը հայտնել է, որ գրավի կիրառումն անթույլատրելի է:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին:

Հիշեցնենք, որ նիստի ժամանակ Հայկ Սարգսյանն ասել էր, որ ինքն առողջական խնդիրներ ունի, բայց թե ինչպիսի՝ բարձրաձայնել չէր ցանկացել,  նշելով, որ իր խնամքին ունի անչափահաս երեխա:

Հիշեցնենք նաև՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար:

Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:



 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Սաշիկ Սարգսյանի որդին 2007-ին թմրանյութի ազդեցության տակ քաղաքացու է կրակել. դատախազությունը վերաբացում է քրգործը

ԱԱԾ գործողությունը կապված է ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ Նարեկի հետ. նա լքել է երկիրը

«Վեշերս ա դուրս գնալու, մայկա, տրուսիկ». Սաշիկ Սարգսյանի որդին՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվածի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին