▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի կարծիքից հետո Ադրբեջանի իշխանական ճամբարում պսիխոզ է տիրում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը Իլհամ Ալիևի վերընըտրվելու մասին Ադրբեջանում լուրջ իրավիճակ է ստեղծել, իշխանական ճամբարում պսիխոզ է տիրում, իսկ ընդդիմադիրներն էլ արդեն երկու օր անխնա քննադատում են Ալիևին... Այսինքն, ճիշտ էր ընտրված մեթոդը և ճիշտ էր նշանակետը... Արդեն ընդդիմությունը հայտարարություններ է անում այն մասին, որ Ալիևն ինչ-որ պարտավորվածություններ է ստանձնել Հայաստանի հանդեպ, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ, վախենալով, թե այս հանգամանքը կարող է լրջորեն վնասել Ալիևի «իմիջին» ՝ սկսել են անհեթեթ պատասխաններ գրել... Հայաստանից ավելի շատ պիտի հնչեն Ադրբեջանում տիրող խանական ռեժիմի մասին հայտարարություններ, այդ երկրում ժողովրդավարության հաստատման պահանջի մասին ավելի շատ պիտի խոսեն հայաստանյան քաղաքական գործիչները... Սա նաև հուշում կլինի եվրոպական կառույցներին, բոլոր նրանց, ովքեր առայժմ հարբած նավթի «բույրից»՝ չեն ուզում նայել ճշմարտության աչքերին...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին