A1plus.am-ը գրում է.
«Սահմանադրության փոփոխությունը կապված է ԵՏՄ-ին անդամակցելու հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Պետք է լինի ֆիկտիվ նախագահ, ֆիկտիվ պետություն, ֆիկտիվ սահմանադրություն: Սահմանադրության փոփոխության իրական նպատակը դա էր: Հայաստանն այլևս չի ունենալու ընտրված պաշտոնյա»,- ասաց նա:
Ըստ Ազատ Արշակյանի՝ մեր երկրում որոշումներ են կայացնում Եվրասիական միության լիդերները. «Նազարբաևն ու Լուկաշենկոն Հայաստանում իրենց գործընկեր են ընտրել՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Մեզ չեն էլ հարցնում»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում