Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախում մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60–ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանն այցելել է նաև Ստեփանակերտի Աստվածամոր սուրբ Հովհանիի մայր տաճար, ծանոթացել է եկեղեցու շինարարության աշխատանքներին, եկեղեցու բակում լուսանկարվել է դպրոցականների հետ:
Նշենք, որ միջոցառումը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում:Միջոցառմանը մասնակցել են նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարցացեք նաև՝ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան. Արմեն Սարգսյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին