▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը այլ քրեական գործով առերես հարցաքննվել են. ՀՔԾ-ն գաղտնի է պահում

armtimes.com-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են:

 

 

Այս քննչական գործողությունը, սակայն, կապ չունի Մարտի 1-ի գործի հետ. այն այլ քրեական գործի շրջանակում է կատարվել, որով թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակ ունեն:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածը սահմանում է, որ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, սակայն, գաղտնի է պահում հարուցված քրեական գործը, անգամ չի նշում, թե ինչ հոդվածով է այն հարուցվել: Թե՛ քրեական գործի եւ թե՛ առերես հարցաքննության վերաբերյալ մեր հարցերին ՀՔԾ-ից ասացին միայն հետեւյալը. «Չենք մեկնաբանում»:

Առերես հարցաքննվելու վերաբերյալ կայքը տեղեկությունը փորձել է ճշտել նաեւ Սերժ Սարգսյանի փաստաբանից, սակայն վերջինս հեռախոսազանգերն անպատասխան է թողել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ ասել է, որ այն նախաքննական գաղտնիք, է, եւ որեւէ մեկնաբանություն այդ մասով չի կարող տալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին