Իտալացի հայտնի դիջեյ Բենի Բենասիի և System Of A Down հանրահայտ ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանի համագործակցության արդյունքում ստեղծվել է «Shooting Helicopters» էլեկտրո հիթը, որն ավելի քան մեկ տարի առաջ սկսված գաղափարի ավարտուն արդյունքն է:
Ըստ տեղեկությունների՝ Բենին միշտ հիացել է Սերժ Թանկյանի ձայնային տվյալներով ու տաղանդով, բայց համոզված չի եղել, որ Թանկյանը կցանկանա աշխատել էլեկտրոնային պարային երաժշտության պրոդյուսերի հետ:
Սակայն շնորհիվ նրանց համագործակցության՝ արդեն պատրաստ է «Shooting Helicopters»-ի վերջնական տարբերակը:
«Ես կուզենայի շնորհակալություն ասել Սերժին այս ամենի մաս կազմելու համար»,- ասել է Բենասին: