Սերժ ԹանկյանըInstagram-ի իր էջում նոր գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար: Հայերը, օգտագործելով քաղաքացիական անհնազանդությունը և իրենց ձայները, ստիպել են վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Իհարկե, շատ ավելի մեծ աշխատանք կա անելու, քանզի երկրում բարեփոխումների անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ իմանան, որ սա իրական հաղթանակ է և ոչ սիմվոլիկ: Բայց հիմա ես պարզապես ուզում եմ ասել, թե որքան հպարտ եմ, բոլոր երիտասարդներով, որոնք դուրս էին եկել փողոց և իրականացրեցին այս ամենը: Իմ ողջ սերը Ձեզ»: