Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՆՆԵՐԵԼԻ ԴԱՎԱՃԱՆ
Վաճառված հայրենիքն ու կորսված հաղթանակը
Էրեկվա հայտնի ձայնագրությունից հետո պարզ դարձավ, որ տարիներ շարունակ խաբել են բոլորը։ Մոլի ընդդիմադիր նիկոլը մինչև վարչապետի ավտոմեքենան նստելն ու «փրկչի» մականունը ստանալն ակտիվորեն պրոպագանդում էր, թե Սերժը հողեր է հանձնում, ապրիլյան պատերազմն էլ դրա նախերգանքն էր, որ քոչարյանասերժական կլանը ուր որ է կոռուպցիայի և ամենաթողության մեջ կխեղդեն Հայաստանը։ Ճշմարտությունը ուռճացվում էր 100 անգամ։
Ինչպես բոլոր, հեղափոխություններից ալեկոծված երկրներում, նախահեղափոխական ու բուն հեղփոխության շրջանում թմբկահարվել է ընդամնեը 2 թեզ. դեմոկրատիայի բացակայությունն ու կոռուպցիան։ Սցենարները եղել են միատեսակ։
Արդեն ասել եմ, որ երբևէ կուսակցական չեմ եղել ու չեմ հարել որևէ քաղաքական ուժի, որևէ մեկը աչքիս լույսը չի, բայց Լուկաշենկոյի հետ Սերժի տղավարի զրույցն ու պետական գործչի պահվածքը միջազգային հանդիպման ժամանակ ապացուցում է, որ նախկին բոլոր իշխանությունները պետության արժեքը, զինվորի արժեքը գիտակցել են։ Ազգադավ, անհայրենիք սրիկայի կողմից ոչ միայն հայրենիք, այլև կյանքեր հանձնելն աններելի է։
Դու, լինելով երկրի ղեկավար, իրավունք չունեիր քո սեփական ԵՍ֊ն ավելի բարձր դասել, քան քո զինվորների կյանքը։ Կեսարն Իսպանական արշավների ընթացքում ճակատամարտերը հաղթում էր առանց զոհերի, զուտ տակտիկական, մարտավարական հնարքներով, որովհետև հասկանում էր. թանկ է ամեն զինվորի կյանքը, իսկ այդ զինվորների հետ դեռ ճանապարհ պիտի անցնի։
Եթե անգամ դժվար ընտրության առաջ ես, կորցնել անունը, թե հայրենիքը, կորցնել համբավը, թե հազարավոր կյանքեր, ապա այնքան իմաստուն ու խոհեմ պիտի լինես, որ ընտրես զրկանքը, ոչ թե անեծքը։
Այս պատերազմում չեն ընկել միայն իմ այն եղբայրները, որոնք կռվել են վերջին պատերազմում, այլև նրանք, որոնք պայքարել են Առաջին գոյամարտում և Ապրիլյան պատերազմում։
Նրանց կյանքերի պատասխանն էլ եք դուք տալու։ Ոչ թե 5000 կյանք, այլ 8100։
Սերժը, փաստորեն, ճիշտ էր, իսկ դու՝ սխալ։
Հ.Գ. Նիկոլիզմի հետևորդներին խնդրում եմ էջումս չտարածվել։ Չքվեք, ձեր կարծիքն ինձ չի հուզում։ Ձեր նեռի գովքն ու պաշտպանությունն իր պաշտոնական էջում կծավալեք։ Ես պատրաստ չեմ մարտնչող տգետների կարծիքներ լսել էս գրառման մեկնաբանություններում»։


