ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ «Սերժի Վաչոն», կալանավորվել է։ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ վարույթի շրջանակներում է կալանավորվել Վաչագան Ղազարյանը, սակայն կայքի տեղեկություններով՝ խոսքը ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթի մասին է, որի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով։ |
«Սերժի Վաչոն» կալանավորվել է` ԱԱԾ-ում քննվող գործով
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին