▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը` ՌԴ կողմից Ադրբեջանին վաճառված զենքի մասին

Panarmenian.net-ն անդրադարձել է  այսօր Երևանում մեկնարկած «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթին: Նախարարն անդրադարձել է  Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված ռազմական տեխնիկայի հարցին` մասնավորապես ասելով.

«Ադրբեջանի սպառազինությանը մեզ չմտահոգել չի կարող, բայց մենք գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընեկեր ՌԴ-ի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակիի վրա, և այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել:

Ռուսաստանի հետ մենք գտնվում ենք սերտ հարաբերությւոնների մեջ և համագործակցության զարգացման ուղղությամբ երեկ շատ կարևոր փաստաթուղթ ստորագրեցրինք, որը հնարավորություն է տվել ավելի բարձր միջպետական մակարդակի վրա դնել մեր ռազմատենխկկական համագործակցությունը: Դա նաև հնարավորություն է տալու մեր ռազմական արդյունբերության և ՌԴ-ի արդյունաբերաության ձեռնարկություններին անմիջական պայմանագրեր կնքելու միմյանց հետ: Այնպես որ իրավիճակը վերահսկելի է:

Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին