▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիգարետ ծխողը հեշտությամբ ծխում է նաև մարիխուանա». ՔՊ-ական

«Թե՛ ալկոհոլի չարաշահումը, թե՛ ծխախոտի, բառի ուղիղ իմաստով ազգային անվտանգության սպառնալիք է, որովհետև տարեկան ունենում ենք 5500 մահ՝ միայն ծխախոտից առաջացած հիվանդություններից»,- Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը: «Ռեգուլյար ծխախոտ ու ալկոհոլ օգտագործելը դեռահասների շրջանում նպաստավոր գործոն է՝ ավելի ծանր կախվածություն ունեցող այլ միջոցներ օգտագործելուն արագ անցնելու համար: Սիգարետ ծխողը շատ հեշտությամբ ծխում է նաև մարիխուանա, մարիխուանա ծխողն էլ շատ հեշտությամբ անցնում է ավելի ծանր թմրամիջոցների»,- հավելեց նա: Թորոսյանի խոսքով՝ ծխախոտի դեմ պայքարի ամենաուժեղ գործիքներից մեկը գինն է, որի վրա էլ պետությունը կարող է ազդել իր հարկային քաղաքականությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին