▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզի դատախազը «գործարք» է առաջարկել իրավապաշտպանին․ սկանդալային մանրամասներ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Շիրակի մարզային դատախազ Գուրգեն Գրիգորյանը «գործարք» է առաջարկել գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին, վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործերը «ջրելու» դիմաց։

Այս մասին գրում է Irakanum.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներով ու նշելով, որ կայքի տեղեկություններով իրավապաշտպանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական գործերը փակելու համար Գրիգորյանն առաջարկել է Պողոսյանին հրապարակային ներողություն խնդրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից։

«Սա ըստ էության ուղղակի ներգործություն է Գրիգորյանի կողմից, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահում, որը հիշեցնում է ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի սկանդալային ձայնագրությունը։ Միայն թե այս դեպքում ևս «անհայտ» է, թե ով է Շիրակի մարզի դատախազի «վզին դրել»։ Կարապետ Պողոսյանը չի հերքել այս տեղեկությունները, միայն ասել է, որ բոլոր մանրամասների մասին խոսելու է վաղը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում 24 ժամ է տվել Գուրգեն Գրիգորյանին հրաժարական ներկայացնելու համար»,-գրում է սկզբնաղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին