Ուզում եմ մի ցավոտ խնդրի անդրադառնալ, որը առկա է մեզանում ու արմատացած: Մտավորականություն բառն առհասարակ չեմ ուզում օգտագործել, քանի որ, որքան էլ որ ցավալի է այն համարյա իսպառ բացակայում է: Կան միայն անհատներ, ովքեր իրենց մեջ կրում են մտավորականությունը, սակայն միասնական չեն, իսկ իմ ընկալմամբ մտավորականությունը պետք է հենց մտածող մարդկանց միասնականությունը լինի: Մի կողմ թողնենք դա սակայն: Կան մարդիկ, ովքեր ունեն լայն ճանաչում, հարգանք ու մասսաների համար օրինակելի կերպար կարող են հանդիսանալ, սակայն նրանց մոտ, չեմ խուսափի ասել, հանցավոր անտարբերություն է տիրում: Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով նրանք գլուխը կախ իրենց գործով են զբաղված, բնավ չգիտակցելով կամ վախենալով գիտակցել իրենց լոկոմոտիվի դերը հասարակության լայն շերտերի համար կարևոր խնդիրների բարձրաձայնելու ու լուծման հարցում: Օբյեկտիվ պատճառն այն է, որ մեր երկրում գործում է մի մեխանիզմ, որտեղ ցանկացած փոքրիշատե իրենից բան ներկայացնող մարդու վաստակը հեշտորեն կարելի է ջուրը գցել, քանի որ հասարակությունը ի զորու չէ ադեկվատ արձագանքել բամբասանքին ու ցանկացած բամբասանքի տարածումը տվյալ անձի հասցեին կարող է տվյալ մարդու ռեյթինգը մի քանի ժամում հասցնել զրոյի: Մյուս կողմից ստեղծվել է մի իրավիճակ, որ տվյալ մարդկանց դեմ կան մարդիկ, ովքեր կոմպրոմատներ են հավաքում ու ցանկացած պահի կարող են օգտագործել լռեցնելու համար: Սուբյեկտիվ պատճառն այն է, որ նրանք պարզապես չեն ընդունում, որ լայն ճանաչումը իրենց կամա թե ակամա պարտադրում է ավելի պատասխանատու վերաբերմունք սեփական վարքի նկատմամբ, գիտակցում, որ եթե քեզ հարգում, սիրում ու ընդունում են, պետք է օրինակելի լինես ու ինչ որ չափով ստանձնես քո իսկ մասսային առաջնորդելու առաքելությունը: Եթե կա սոցիալական բունտ, դա կա նաև վերոնշյալ անձանց մոտ, սակայն չգիտես ինչու, նրանք գերադասում են չգիտակցել իրենց պոտենցիալը: Հասարակությունը կարոտ է մնացել նրանց խոսքին, կարծիքին ինչ որ հարցերի շուրջ: Այնքան է հետ աճել այն նորմատիվ դրույթը, որ որոշյալ կարծիքը նրանցն է, որ երբեմն երբեմն նրանցից մեկի կողմից հնչող «ապստամբ» կարծիքը միանշանակ չի ընկալվում կամ գոռում են՝ բռավո, դու համարձակ մարդ ես, ո՞նց է, որ չես վախենում կամ էլ՝ ուզում ա պաշտոն ստանա, քաղաքականություն մտնի, գռանտ ա կպցրել (լուրջ, կյանք տեսած ծերուկի դեմքով): Չերկարացնեմ շատ.
Սիրելի հայտնի և սիրված մարդիկ, Ձեզ սիրողն ու հայտնի դարձնողը հասարակությունն է, որը այս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում ու լարված ներքաղաքական իրավիճակում ունի Ձեր խոսքի ու առավել ևս գործի կարիքը: Չեմ կարծում, որ վերոնշյալ խնդիրների հետ դուք ամեն օր չեք առնչվում ու լուծումները Ձեզ չեն հետաքրքրում: Մի քիչ համարձակ եղեք: Եթե անգամ ինչ որ շրջանում Ձեզ նեղացնեն, նույն հասարակությունը Ձեզ կվերադարձնի նույնիսկ մի աստիճան ավելի վեր, քան կայիք մինչ այդ: Չեմ կարծում, որ դուք էնքան հարուստ եք, որ միևնույնն է Ձեզ համար կարմիր գծեր կլինի, թե ոչ, գազը, հոսանքը ու առհասարակ ամեն ինչը կթանկանա, թե ոչ: Բոլորս էլ, անկախ մեր հեղինակության չափից, պատասխանատու ենք այն մարդկանց առաջ, ում հարգանքն ու վստահությունը վայելում ենք:
Ուզում եմ մի ցավոտ խնդրի անդրադառնալ, որը առկա է մեզանում ու արմատացած: Մտավորականություն բառն առհասարակ չեմ ուզում օգտագործել, քանի որ, որքան էլ որ ցավալի է այն համարյա իսպառ բացակայում է: Կան միայն անհատներ, ովքեր իրենց մեջ կրում են մտավորականությունը, սակայն միասնական չեն, իսկ իմ ընկալմամբ մտավորականությունը պետք է հենց մտածող մարդկանց միասնականությունը լինի: Մի կողմ թողնենք դա սակայն: Կան մարդիկ, ովքեր ունեն լայն ճանաչում, հարգանք ու մասսաների համար օրինակելի կերպար կարող են հանդիսանալ, սակայն նրանց մոտ, չեմ խուսափի ասել, հանցավոր անտարբերություն է տիրում:
Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով նրանք գլուխը կախ իրենց գործով են զբաղված, բնավ չգիտակցելով կամ վախենալով գիտակցել իրենց լոկոմոտիվի դերը հասարակության լայն շերտերի համար կարևոր խնդիրների բարձրաձայնելու ու լուծման հարցում: Օբյեկտիվ պատճառն այն է, որ մեր երկրում գործում է մի մեխանիզմ, որտեղ ցանկացած փոքրիշատե իրենից բան ներկայացնող մարդու վաստակը հեշտորեն կարելի է ջուրը գցել, քանի որ հասարակությունը ի զորու չէ ադեկվատ արձագանքել բամբասանքին ու ցանկացած բամբասանքի տարածումը տվյալ անձի հասցեին կարող է տվյալ մարդու ռեյթինգը մի քանի ժամում հասցնել զրոյի: Մյուս կողմից ստեղծվել է մի իրավիճակ, որ տվյալ մարդկանց դեմ կան մարդիկ, ովքեր կոմպրոմատներ են հավաքում ու ցանկացած պահի կարող են օգտագործել լռեցնելու համար: Սուբյեկտիվ պատճառն այն է, որ նրանք պարզապես չեն ընդունում, որ լայն ճանաչումը իրենց կամա թե ակամա պարտադրում է ավելի պատասխանատու վերաբերմունք սեփական վարքի նկատմամբ, գիտակցում, որ եթե քեզ հարգում, սիրում ու ընդունում են, պետք է օրինակելի լինես ու ինչ որ չափով ստանձնես քո իսկ մասսային առաջնորդելու առաքելությունը: Եթե կա սոցիալական բունտ, դա կա նաև վերոնշյալ անձանց մոտ, սակայն չգիտես ինչու, նրանք գերադասում են չգիտակցել իրենց պոտենցիալը: Հասարակությունը կարոտ է մնացել նրանց խոսքին, կարծիքին ինչ որ հարցերի շուրջ:
Այնքան է հետ աճել այն նորմատիվ դրույթը, որ որոշյալ կարծիքը նրանցն է, որ երբեմն երբեմն նրանցից մեկի կողմից հնչող «ապստամբ» կարծիքը միանշանակ չի ընկալվում կամ գոռում են՝ բռավո, դու համարձակ մարդ ես, ո՞նց է, որ չես վախենում կամ էլ՝ ուզում ա պաշտոն ստանա, քաղաքականություն մտնի, գռանտ ա կպցրել (լուրջ, կյանք տեսած ծերուկի դեմքով): Չերկարացնեմ շատ.
Սիրելի հայտնի և սիրված մարդիկ, Ձեզ սիրողն ու հայտնի դարձնողը հասարակությունն է, որը այս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում ու լարված ներքաղաքական իրավիճակում ունի Ձեր խոսքի ու առավել ևս գործի կարիքը: Չեմ կարծում, որ վերոնշյալ խնդիրների հետ դուք ամեն օր չեք առնչվում ու լուծումները Ձեզ չեն հետաքրքրում: Մի քիչ համարձակ եղեք: Եթե անգամ ինչ որ շրջանում Ձեզ նեղացնեն, նույն հասարակությունը Ձեզ կվերադարձնի նույնիսկ մի աստիճան ավելի վեր, քան կայիք մինչ այդ: Չեմ կարծում, որ դուք էնքան հարուստ եք, որ միևնույնն է Ձեզ համար կարմիր գծեր կլինի, թե ոչ, գազը, հոսանքը ու առհասարակ ամեն ինչը կթանկանա, թե ոչ: Բոլորս էլ, անկախ մեր հեղինակության չափից, պատասխանատու ենք այն մարդկանց առաջ, ում հարգանքն ու վստահությունը վայելում ենք:
Գագիկ Մամուլյան