▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում ականի պայթյունից վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է

Մարտի 7–ին  Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է։

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։

Տուժածն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան։

Հիշեցնենք, որ  երեկ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին