Հայաստանում մայիսից սկսած արտագաղթը դադարել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Մայիսից սկսած ամեն ամիս ավելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան գնում է: Եկեք էս տեմպը ոչ թե պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք, մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք: Մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետեւ աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է: Հայաստանն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, անկախ են, արժանապատիվ են, երջանիկ են եւ ես բոլորին շնորհավորում եմ այսպիսի Հայաստան ունենալու համար»,- ասաց նա:
«Մայիսից սկսած ամեն ամիս ավելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան գնում է: Եկեք էս տեմպը ոչ թե պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք, մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք: Մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետեւ աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է: Հայաստանն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, անկախ են, արժանապատիվ են, երջանիկ են եւ ես բոլորին շնորհավորում եմ այսպիսի Հայաստան ունենալու համար»,- ասաց նա:
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բերդ քաղաքում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման շուրջ մտահոգությունների մասին հարցին, նշեց՝ սխալ է առանց մարդկանց կարծիքը հարցնելու որոշումներ կայացնելը:
«Մենք այս պահին համայնքների նոր խոշորացում չենք անի, բայց չենք կարող «զադնի» գնալ, պիտի առաջ գնանք: Բայց երբ ասում եք՝ մեր խողովակները քայքայված են, ձեր համայնքի խոշորացումը ե՞րբ է տեղի ունեցել։ Մի տարվա մեջ են խողովակները քայքայվե՞լ։ Ինչի՞ 20 տարվա մեջ չեք լուծել, եթե ունակ եք լուծել»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ այդ բողոքները կապ ունեն տեղային մտածելակերպի հետ. «Մեզ մոտ տեղային մտածելակերպը այնքան է զարգացել, որ ինձ մոտ գալիս, ասում են՝ բարեւ ձեզ, ես ձեր հայրենակիցն եմ, ասում է՝ իջեւանցի եմ, բայց այդ պարագայում գորիսեցին իմ հայրենակիցը չի՞։ Այդ տեղային մտածելակերպը հասել է գյուղ, ավելին՝ հասել է թաղ»։