▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրում ենք մորքուրի, հորքուրի, հորեղբոր համար տարբեր բաներ բերել... Նիկոլ Փաշինյան

 

Կառավարության օգոստոսի 9-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը ուռճացված է։

«Կարծում եմ՝ սա ակնհայտ է բոլորին, ու մենք կարծում ենք, որ այս ընթացքում նաև դրանում համոզվելու առիթներ ունեցել ենք»,-ասաց նա։

Վարչապետը նշեց, որ բյուջետային հայտերի քննարկման ժամանակ իրենք այնպիսի ծախսերի են հանդիպում, որ չեն կարողանում հավասարակշռված արձագանքել դրան։

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների, ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը»,-ասաց նա։

«Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ»,- ասաց Փաշինյանը։

 

Նա շեշտեց՝ հիմա այսպիսի խնդիր չկա դրված։

«Պետական կառավարման համակարգը պետք էարդյունավետ օգտագործվի»,-ասաց  վարչապետը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին