▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուն չի...Բողոքի ակցիա Երեւանում՝ ընդդեմ Հայկ Մարությանի եւ Արթուր Մեսչյանի

Երեւանում բողոքի ակցիա է կայացել  ընդդեմ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ՝ «Վանդալիզմ» գրառմամբ. նրանք բողոքում էին Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը քանդելու դեմ:  Շենքը շրջապատող ցանկապատի վրա ակցիայի մասնակիցները  փակցրել են  «Սուպեր մամա, սիրուն չի» գրությամբ ստիքերներ:

 

 

 

Ակցիայի մասնակիցներից Նարեկ Սամսոնյանն ասել է, որ իրենք շարունակելու են հետեւել քաղաքապետ Հայկ Մարությանի քայլերին եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

 

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը վերականգնվելու է նոր մոտեցմամբ:

Տեսանյութը՝ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ news.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին