▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշո. Իմ երգածը սար է, իմ երգածը ձոր է...

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գՀամո Սահյանի «Իմ երգածը սար է»  բանաստեղծությունն է տեղադրել, ըստ երևույթին, այս կերպ դարձյալ պատասխանելով «ՊռեԳոմեշ» երգին և դրա տեսահոլովակին ուղղված ու չդադարող քննադատություններին.

Իմ երգածը սար է,
Իմ երգածը ձոր է,
Մեկն ասում է՝ չար է,
Մեկն ասում է՝ չոր է:
Իմ երգածը դար է,
Իմ երգածը օր է,
Մեկն ասում է՝ խառն է,
Մեկն ասում է խոր է:
Իմ երգածը բախտ է,
Իմ երգածը սիրտ է,
Մեկն ասում է ՝ բարդ է,
Մեկն ասում է՝ բիրտ է:
Իմ երգածը հիմն է,
Հիմն է, հիմնավոր է,
Մեկն ասում է՝ հին է,
Մեկն ասում է՝ նոր է:
Իսկ ինձ համար մեկ է...
Երբ, որ մեջը վերք է
Եվ քո ապրած օրն է,
Երգն, իսկապես, երգ է,
Հինն ու նորը ո՛րն է:

Համո Սահյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին