Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական Առաջին Ալիքին՝ հյուրընկալվելով Վլադիմիր Պոզների հաղորդմանը: Երբեք քաղաքականության մասին չխոսող Սիրուշոն, ով Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի կինն է, այս անգամ նախընտրել է մեկնաբանել հարցազրույցը, բայց դա անելով իրեն հատուկ ձևով:
«Պոզներ» հաղորդման ավարտին, համաձայն ավանդույթի, հաղորդավար Վլադիմիր Պոզները ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի բլից հարցերն է ուղղել Ռոբերտ Քոչարյանին: Հարցերից մի քանիսի պատասխանները Սիրուշոն տեղադրել է սթորի բաժնում:
Սիրուշոն մասնավորապես սթորիներ է տեղադրել հետևյալ հարցերով ու պատասխաններով: