▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԻՐՈՒՇՈՆ ԱՌՈՂԶԱԿԱՆ ԼՈՒՐԶ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ

Սիրուշոն օրերս է վերադարձել Պորտուգալիայից, որտեղ մասնակցել է Eurovision live Contest համերգ-փառատոնին և  ներկայացրել է «Քելե քելե» և «Հավատում եմ» երգերը:

Այս մասին գրում է EsYes.am-ը, որի հետ զրույցում «Սիրուշո փրադաքշնի» տնօրեն Արևիկ Ուդումյանն էլ պատմել է, որ այս  ընթացքում Սիրուշոն նաև Փարիզում է եղել, որտեղ մի քանի գործնական հանդիպումներ է ունեցել:

Սակայն Երևան-Փարիզ թռիչքը վատ է ազդել երգչուհու առողջական վիճակի վրա:

«Համերգը շատ լավ է անցել, մթնոլորտը շատ ջերմ էր, սակայն Երևան-Փարիզ թռիչքի ժամանակ սառը քամի էր փչում, բոլորս ծածկոցներով փաթաթվել էինք: Դա լուրջ ազդեց Սիրուշոյի առողջական վիճակի վրա: Նա առաջին իսկ օրվանից հիվանդ  էր: Իրեն  շատ վատ էր զգում, բոլորն անհանգստանում էին ելույթի համար, բայց նա որոշեց, որ երգելու է: Անընդհատ կաթ, կաթով մեղր ու այլ դեղամջոցներ էր օգտագործում, որպեսզի կազդուրվի: Ի վերջո, կարողացավ այնպես ելույթ ունենալ, որ երկրպագուները նույնիսկ չնկատեցին, որ Սիրուշոն լուրջ առողջական խնդիրներ ուներ»,- պատմել է Արևիկ Ուդումյանն ու հավելել, որ երգչուհու մոտ դեռ մի քիչ գրիպային վիճակ է, սակայն հիմա անհամեմատ ավելի լավ է:

 

Ի դեպ, Արևիկ Ուդումյանն պատմել է նաև, որ Պորտուգալիայում Սիրուշոյի երկրպագուներն անգիր գիտեին նրա  երգերը. «Զարմացել էինք, որ ոչ միայն «Քելե քելե»-ն, այլև «Հավատում եմ»-ը անգիր գիտեին. «Ավատում եմ», «Խավատում եմ» տարբեր տառափոխությունների էր երգը ենթարկվում նրանց կողմից Առաջին տպավորությամբ հնչյունափոխությունները ծիծաղելի էին դառնում, երբ միաժամանակ հնչում էին, բայց շատ ուրախալի էր: Եթե այս համերգը չլիներ, չէինք իմանա, որ Սիրուշոն Պորտուգալիայում այդքան երկրպագու ունի»,-նշել է Արևիկ Ուդումյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին