Մայիսի 28-ին Սիրուշոն ելույթ կունենա Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի տոնական համերգին:

Այս մասին երգչուհին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տեղի կունենա մեծ համերգ:
Համերգի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 421 մլն դրամ:
Վերջինս իր հերթին միջոցները նվիրաբերության մասին պայմանագրի հիման վրա տրամադրելու է «Մեցցո Պրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:


