Երեկ, մայիսի 5-ին, Լիբանանում կայացած ՀՅԴ-ի նախընտրական վերջին հանրահավաք-համերգի ժամանակ ելույթ է ունեցել նաև երգչուհի Սիրուշոն՝ ըստ Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի՝ մեզ խանդավառություն առաջացնելով հազարավոր հայ երիտասարդների շրջանում: Երգչուհին տեսանյութ է տարածել համացանցում՝ այն մակագրելով ՝ «Երեկ՝ Լիբանանում...Հայեր, Գործն է անմահ, լավ իմացեք...:
Նշենք, որ Լիբանանում այսօր, մայիսի 6-ին տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու. ՀՅԴ-ն առաջադրել է 4 թեկնածու, իսկ մնացած 4 թեկնածուներին առաջադրել են Ռամկավար և Հնչակյան կուսակցություններից:
12 ժամ տևող ընտրությունների արդյունքում, Լիբանանի ժողովուրդն ընտրելու է 128 պատգամավորի:
Լիբանանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին կհաղորդենք հաջորդիվ: