Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհի ամենաճանաչված երաժշտական պրոդյուսերներից ու հեղինակներից մեկը:
Վերջին տասնամյակի միջազգային ամենահայտնի փոփ հիթերի հեղինակ, «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, ով աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Էնրիկե Իգլեսիասը, Ջենիֆեր Լոպեսը, Մարկ Էնթոնին, Շակիրան, Պիտբուլը, Լեդի Գագան: Մեծ պատիվ է նման երաժշտի հետ համագործակցությունը»։