Սիրուշոն իր Instagram-ում հրապարակել է հեռուստատեսային պրոֆիլակտիկայի ժամանակ տեղադրվող տարբերանշանի (ГЦП) լուսանկարը: Այս ձևով երգչուհին, հավանաբար, ակնարկել է իր տևական դադարի մասին, որը, թերևս, պայմանավորված է նրա երկրորդ որդու լույս աշխարհ գալով: Հավելենք նաև, որ այս նույն լուսանկարը երգչուհին հրապարակել էր նաև իր և Լևոն Քոչարյանի առաջնեկի ծնվելուց հետո:
Հիշեցնենք, որ ըստ համացանցում հայտնված տեղեկությունների՝ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի երկրորդ որդին լույս աշխարհ է եկել Ֆրանսիայում, սակայն երգչուհու մենեջերը՝ Նունե Խուրշուդյանը, անդրադառնալով այս լուրերին, նշել էր, որ չի ցանկանում որևէ բան մեկնաբանել, քանի որ Սիրուշոն չի սիրում իր անձնական կյանքը հանրայնացնել:
Հիշեցնենք, որ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտը, ծնվել է 2014 թվականին՝ ԱՄՆ-ում: