Երգչուհի Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները:
Երգչուհին սկսել է հարկեր վճարել տեւական ժամանակ առաջ, նախքան Պետական եկամուտների կոմիտեի հայտարարություններն ու հորդորները:
«Հայկական ժամանակ»-ն է գրում այս մասին ու նշում, որ լրագրողը փորձել է տեղեկությունը ճշտել նաեւ Սիրուշոյի օգնական Նունե Խուրշուդյանից, սակայն օգնականը չի ցանկացավ հարցերին պատասխանել:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է ինչ ՊԵԿ-ը դիմում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս հայտարարագրեն իրենց եկամուտները: ՊԵԿ-ի հորդորներից հետո աստղերից մի քանիսն արդեն հասցրել են օրենքի դաշտ մտնել եւ իրենց գործունեությունը ծավալել օրինական կերպով: Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ էլ ամեն կերպ փորձում են բացատրություններ գտնել, որպեսզի հարկերից խուսափեն: