Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում հրապարակել է որդիների՝ Ռոբերտի և Միքայելի լուսանկարները:
«Առավոտ»,- լուսանկարին կից գրել է Սիրուշոն:
Հիշեցնենք, որ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը ամուսնացել են 2009 թվականին:
Նշենք, որ տարիներ առաջ Sirushow-ի ժամանակ Սիրուշոն խոստովանել էր, որ միշտ փորձել է այնպես անել, որ երեխան չտուժի իր գործունեության պատճառով և հակառակը: