
Նախ հայտնվում է լուսանկար, որտեղ Սիրուշոն և Ավետ Բարսեղյանը, կարծես թե, աշխատում են երգի խոսքերի վրա, ապա ձայնագրման ստուդիայից լուսանկարներ, որտեղ երգչուհին ձայնագրում է կատարումը: Այս ամենին հաջորդում են երկու հոլովակներ, որոնք պատմում են նկարահանման գործընթացի ու երգի գործիքավորման մասին:
Իսկ հիմա արդեն նոր լուսանկարները շարունակում են ավելի «բորբոքել» Սիրուշոյի երկրպագուների հետաքրքրվածությունը, քանի որ դրանք արված են արդեն տեսահոլովակի նկարահանման հրապարակից, սակայն ոչ մի հստակ պատկերացում չեն տալիս՝ ինչի մասին է երգը և ինչ է սպասվում երգչուհու երկրպագուներին:
ԳՐԱՌՈՒՄԸ` ՍԿԱՆԴԱԼԻՍՏ բլոգից