▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյի երգը առաջին իսկ վայրկյանից «դիպավ Նազենի Հովհաննիսյանի հոգուն»

Սիրուշոյի նոր` «ՊռեԳոմեշ» երգի տեսահոլովակի շուրջ բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություներ են հնչել: Ներկայացնում ենք դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի կարծիքը տեսահոլովակի մասին` ֆեյսբուքյան իր էջից:

«Սիրուշո բրավո:))) Առաջին իսկ վայրկյանից դիպավ այս երգը հոգուս!!! ես «մեծ արվեստագետ չեմ», և չեմ կարող ինչ որ մեկին ինչ որ բան թելադրել, ու չեմ էլ հավակնում համախոհների մեծ բանակի,բայց որպես հայ և քաղաքացի, կամ պարզապես ունկնդիր ես շատ ուրախ եմ և հպարտ, որ դու կոտրում ես բոլոր կարծրատիպերը!!! շատ-շատ ապրես:) և այս դարում գոմեշի պես համառ պիտի լինի հայն իր պատմական ներկան կառուցելու համար: Իսկ Կոմիտասի գութաներգի անսահման աշխարհն ամենաերիտասարդներին հասցնելու ավելի լավ միջոց չէր էլ կարելի գտնել !!!! Սիրուշո և Ավետ Բարսեղյան- սիրում եմ ձեր ստեղծագործական թանդեմը : Միասին նոր բանաձևերի ստեղծարար եք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին