Լոս Անջելեսի «Nokia» համերգասրահում կայացած համերգի ժամանակ Սիրուշոն բեմում փայլել է ոչ միայն իր կատարումներով, այլ նաև գեղեցիկ հագուստով, որոնց դիզայնի ու պատրաստման վրա աշխատել են մի քանի հայտնի դիզայներներ ու ֆիրմաներ:
Asekose.am-ին հայտնի է դարձել, որ «Պռեգոմեշ» երգի կատարման ժամանակ Սիրուշոն կրել է Արամ Նիկոլյանի հեղինակած թիկնոցը, որը Երևանից դիզայներն ուղարկել էր երգչուհուն:
Համերգի համար Սիրուշոյի մի քանի զգեստներ կարել է նաև «Սիլվիաս Կոստյումս» (Silvia's Costumes) հագուստների պատրաստման սրահի հիմնադիր Սիլվա Չաքմաքչյանն, ում հաճախորդներն են եղել ու կան Շերը, Դայանա Ռոսը, Դոլի Փարթոնը, Ջենիֆեր Լոպեսը, Մայքլ և Ջանեթ Ջեքսոնները, Ռիհաննան և այլ համաշխարհային աստղեր:
Ձեզ ենք ներկայացնում նաև հագուստների հեղինակ, և Միացյալ նահանգներում հայտնի Silvia's Costumes դիզայներական տան տնօրեն Սիլվա Չաքմաքչյանի հետ Asekose.am-ի բացառիկ հարցազրույցը: