▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոյի նոր` «ՊռեԳոմեշ» երգն ու երաժշտության համար գրված բառերը

Սիրուշոյի նոր` «ՊռեԳոմեշ» երգը, որի ստեղծման հարցում նրան ոգևորել է Կոմիտաս «Լոռվա գութաներգ»-ը:

Ել ու թող իմանա աշխարհը,

Որ արդար է քո ճանապարհը,

Ել ու թող, որ ազնիվ կռիվդ,

Երկնքում հաստատի պատիվդ:

Պռե՛գոմեշ

Ա՛ռ հա՛ գոմեշ

Պռե՛րե՛ գոմեշ

Ա՛ռ հա՛ գոմեշ

Տա՛ր հա՛ գոմեշ

Պռե՛րե՛ գոմեշ

Նա անհնազանդ է ու քար,

Աչքերում ապրում է լուռ պայքար,

Կյանքը հողի հետ մենամարտ,

Հաղթահարում է իր հոգով անպարտ:

Մեկն է բնության օրենքը

Կամքն ուժեղ գտնում է ելքը

Ու շարունակում տալ սերունդներ,

Մեկն է բնության պահանջը,

Որ մտքից հանի նահանջը

Չի կարող երբեք նա հանձնվել...

Ել ու թող իմանա աշխարհը,

Որ արդար է քո ճանապարհը,

Ել ու թող, որ ազնիվ կռիվդ,

Երկնքում հաստատի պատիվդ:

Պռե՛գոմեշ Ա՛ռ հա՛ գոմեշ

Պռե՛րե՛ գոմեշ

Ա՛ռ հա՛ գոմեշ

Տա՛ր հա՛ գոմեշ

Պռե՛րե՛ գոմեշ

Ցավն են անցկացնում դանդաղ

Սարերից հոսող ջրերը պաղ,

Տաք արյունը գույնն է բախտի

Բռնած ուղիդ ոչինչ էլ չի խախտի...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին