▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրտս կտոր-կտոր է լինում 19 ռազմագերիների համար. ԱՄՆ-ը պետք է խիստ միջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ մարդու իրավունքի կոպիտ խախտումներին․

«Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում մարդու իրավունքների լուրջ ու կոպիտ խախտումների համար: 19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանությունների մասին զեկույցները ևս մեկ անգամ վկայում են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի անտեսման և ոտնահարման մասին:

Մինչ մենք աշխատում ենք դեռևս գերեվարված ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ, Միացյալ նահանգները պետք է խիստ միջոցներ կիրառի Ադրբեջանի և նրանց դեմ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները, և դադարեցնի ռազմական օգնությունը Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող չարձագանքել Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին:

Սիրտս կտոր-կտոր է լինում այս 19 տղամարդկանց, կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայ համայնքի համար: Ես մշտապես նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար: Միշտ»,- գրել է Շիֆը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին